▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վախենում եմ տեսնել հերթական անգամ խորը հիասթափություն ապրած հայի

Չեմ ուզում նոր մարտի 1, մի կարծեք, թե Րաֆֆի Հովհաննիսյանն ուզում է դա, ոչ իհարկե չի ուզում, բայց այսպես շարունակվելու դեպքում նա կկորցնի վերահսկողությունը բողոքավոր զանգվածի վրա ու դա կլինի այն պահին, երբ հավաքվածների զայրույթը կհասնի գագաթնակետին ու ազգից կվերածվենք ԽԵԼԱԳԱՐՎԱԾ ԱՄԲՈԽՆԵՐԻ: Ես ամենաշատը վախենում եմ դրանից, քանզի նույնիսկ ամեանաԼԱՅՆ ժպիտը դեմքին ելույթ ունեցող քաղաքական գործչի այն հայտարարությունները, որ գործող նախագահը լեգիտիմ չէ` կամաց-կամաց տանում է երիտասարդներին դեպի ագրեսիայի: Ես առավել քան վստահ եմ, որ եթե բախում եղավ, ապա Րաֆֆիի որդին հաստատ չի տուժի ու տա Աստված որ չտուժի, բայց նման դեպքերում տուժում են այլոց որդիները, այլոց մայրերն ու քույրերը: Հիշեք մարտի մեկը, ոչ կազմակերպիչները, ոչ այն ժամանակվա իշխանությունները այլևս չեն էլ հիշում զոհերի մասին: Անցավ գնաց էլի((( : Ու մի մեղադրեք ինձ իշխանությանը պաշտպանելու մեջ, ես ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ իմ պետության համար, ես ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ կորցնել հայի, ես վախենում եմ տեսնել հերթական անգամ ԽՈՐԸ ՀԻԱՍԹԱԹՈՒԹՅՈՒՆ ապրած հայի:

 

Զոհրապ Եգանյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին