ԱԺ քառօրյային այսօր 2017թ. պետական բյուջեի՝ լրամշակված նախագծի քննարկմանը ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ ճիշտ չէ, որ պատգամավորը այդքան դիտողություն ունի անելու, սակայն հնարավորություն չունի ելույթ ունենալ.
«Պարոն Արամյան, դուք առաջ չեք գնում. ինչ սովորել եք 1990-ականներին, այդ մեթոդներով եք առաջ շարժվում: Դուք մեզ ձեռ եք առնում դեֆիցիտի մասին հրապարակումներով: Դուք հաճախ հարմարեցնում եք սուտը. վախենամ՝ այս կառավարությանը ընդհանրապես թաղեք: Հին, 20 տարվա բաները նորից բերում, բացատրում եք: Իմ բոլոր հարցադրումներին զավեշտալի պատասխաններ եք տվել»,-խոսքն ուղղելով Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին՝ ասաց Հրանտ Բագրատյանը:
a1plus-ի տեսանյութը