Վաղը թուրքի տուն եք պահելու, բայց` հավաքարարի տեսքով. Գեղամ Մանուկյան
«Օրակարգի կետերի մեջ կա «Պետական պաշտոններ ու պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» հարցը, պարզ ասած՝ դա քննիչների աշխատավարձը բարձրացնելու մասին է»,- ԱԺ իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: «Անցնող տարիներին քննիչների հետ առերեսվելուց ասում ենք՝ արա՛, էս ի՞նչ եք անում, հերի՛ք ա Նիկոլի հանձնարարականով կեղծ քրգործեր հարուցեք, ասում են՝ դե տուն ենք պահում: Հիմա տուն պահելու համար աշխատավարձը մի քիչ էլ են բարձրացնում»,- հավելեց նա՝ անդրադառնալով վերջին շրջանում տեղի ունեցած աղմկահարույց կալանավորումներին: «Տուն պահողները, քաղաքական պատվեր կատարողները թող իմանան՝ էս իշխանության քայլերի արդյունքում վաղը թուրքի տուն են պահելու, բայց հավաքարարի տեսքով»,- եզրափակեց Մանուկյանը: |