Lragir.am-ը գրում է. Վաղը երեկոյան անցկացվելու է ՀՀԿ խորհրդի նիստ, որի ժամանակ սպասվում է, որ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը կուսակիցներին հայտնելու է վարչապետի ու կառավարության հրաժարականի մասին:
Նշենք, որ ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստ է հրավիրում ամեն հինգշաբթի, սակայն խորհրդի նիստ, որն ավելի ընդլայնված կազմով է, տարին մի քանի անգամ է հրավիրվում՝ կարևոր հարցեր քննարկելու ժամանակ:
ՀՀԿ խորհրդի անդամ Կարինե Աճեմյանն ասաց, որ թեև խորհրդի նիստի օրակարգն իրենց դեռևս հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ հենց կառավարության հրաժարականի հարցն է քննարկվելու:
«Մենք հենց նիստի ժամանակ էլ այդ հարցը կքննարկենք: Ամեն ամիս չէ, որ մենք ՀՀԿ խորհրդի նիստ ենք գումարում, և կարծում ենք, որ վաղվա նիստը հենց այդ հարցի հետ է կապված», ասաց Աճեմյանը:
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում