Տնօրեններին, մանկավարժներին, ծնողներին, ուսանողներին, աշակերտներին, լրագրողներին
Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված եղանակային պայմանները, վաղը` մարտի 31-ին, պետական կրթական հաստատություններում` բուհերում, դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում, ուսումնական պարապմունքներ և դասեր տեղի չեն ունենա:
Բաց թողած դասերը կլրացվեն գալիք շաբաթ` ապրիլի 5-ին:
Հիշեցնենք, որ աննախադեպ ցրտահարություն է տեղի ունեցել ու ձյուն է տեղացել անցած գիշեր Հայաստանի տարբեր մարզերում` օդի ջերմաստիճանի մինչև 12-15 աստիճանով նվազել է Արարատյան դաշտում և նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում: