Armtimes.com-ը գրում է. Քիչ առաջ կայքին հայտնի դարձավ, որ ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, որը 2012 թվականից Սերժ Սարգսյանի ներկայացուցիչն է խորհրդարանում, վաղը հանդես է գալու մամուլի ասուլիսով եւ մի քանի հետաքրքիր հայտարարություններ է անելու:
Հիշեցնենք, «ՀԺ»-ն դեռ ամիսներ առաջ գրել էր, որ Դալլաքյանը նոր կուսակցություն է հիմնում, որի անունը «Շրջադարձ» է:
Օրեր առաջ կայքին հայտնի էր դարձել նաեւ, որ այդ կուսակցությանն անդամագրվելու է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Ավելին, մամուլում ավելի ուշ գրվեց, որ Օհանյանը, հնարավոր է, դառնա նորաստեղծ «Շրջադարձ» կուսակցության նախագահը:
Այսօր, երբ Վիկտոր Դալլաքյանը պատասխանել է այն հարցին, թե ինչ հայտարարություններ են վաղը սպասվում, ասել է. «Սենսացիոն»:
Փակագծեր, սակայն Դալլաքյանն առայժմ չի բացում:
Տեղեկություններ կան, որ սույն կուսակցությունը ֆինանսավորվելու է Ռուսաստանից:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում