▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաղը ԱՄՆ-ն նոր նախագահ է ընտրելու. ամերիկյան ընտրությունների առանձնահատուկ մեխանիզմը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

ԱՄՆ-ն այն քիչ պետություններից է, որի նախագահը բացառիկ ազդեցություն ունի ոչ միայն իր երկրում, այլև համաշխարհային բոլոր գործընթացների վրա։ Նման ազդեցություն ունեն ասենք Ռուսաստանի, կամ Գերմանիայի առաջնորդները, այն էլ ոչ այդ մասշտաբներով։ Դրա համար էլ այս ընտրությունները կարևոր միջազգային իրադարձություն են։

Նախ սկսեմ նրանից, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները որքան ուղղակի, այնքան էլ անուղղակի են (popular vote vs electoral collage): Այսինքն, ընտրողներն ընտրում են իրենց թեկնածուներին, սակայն իրականում նրանք ընտրում են իրենց նահանգի դեմոկրատ, կամ հանրապետական ընտրիչներին, ովքեր էլ համապատասխան ընտրություն են անում ի օգուտ իրենց կուսակցության թեկնածուի: Սրանք 51 առանձին գործընթացներ են՝ 50 նահանգներում և մայրաքաղաք Վաշինգտոնում: Ընտրիչների թիվը տարբեր նահանգներում տարբեր է: Եթե Կալիֆորնիան ունի 55 ընտրիչ` կապված իր մեծ բնակչության հետ, ապա Դելավերը՝ 3: Ընդհանուր առմամբ կան 538 ընտրիչներ, որոնցից 270-ի ձայները ստանալու դեպքում թեկնածուն դառնում է Սպիտակ Տան տերը՝ 4 տարի ժամկետով: 
ԱՄՆ հիմնադիր հայրերը հատուկ են ներդրել այս մեխանիզմը և դա մի քանի նպատակ է հետապնդում: Նախևառաջ, որպեսզի մեծամասնությունը չդառնա բռնապետություն փոքրամասնության համար, որպեսզի բոլոր առանձին նահանգները հավասարապես ներգրավված լինեն ընտրական գործընթացներում՝ չնայած մեծությանն ու բնակչության թվին, և այլն: Միայն այս դեպքում է յուրաքանչյուր թեկնածուի համար կարևոր դառնում աշխատանքը ինչպես մեծ բնակչություն ունեցող Տեխասի ընտրողների հետ, այնպես էլ փոքր բնակչություն ունեցող Դակոտայի ընտրողների հետ: Այս մեխանիզմի պատճառով էլ ԱՄՆ պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ մեծամասնությունը ձայն է տվել մի թեկնածուին, սակայն ընտրվել է 270 ընտրիչի ձայնը ստացող այլ թեկնածուն։

Այս պահին նախնական հարցումներով Քլինթոնն ունի 290 ընտրիչների ձայն, իսկ Թրամփը՝ 245... Միաժամանակ ամերիյացիների ձայները բաշխված են հետևյալ կերպ. Քլինթոն՝ 49%, Թրամփ 47%։
Կանխատեսումներս կարծես իրականություն են դառնում:

Սուրեն Սարգսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին