▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վատ է, իհարկե, որ կախարդական փայտիկ չունի. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, որ անդրադառնալով նոր կառավարության գործունեությանը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է. «Միանգամից չենք կարող, չունենք կախարդական փայտիկը, որ բոլոր խնդիրներին տանք լուծում, բայց պետք է տանք ժամանակ, եւ հանրությունը պետք է հասկանա, որ այդ ծրագիրը պետք է իրականացվի»:
«ՉԻ». Վատ է, իհարկե, որ Հովիկ Աբրահամյանը կախարդական փայտիկ չունի։ Մեզ թվում էր՝ ունի։ Բայց խնդիրը նույնիսկ դա չէ։ Տեսեք՝ ամբողջ աշխարհում հանրությունը ժամանակ է տալիս կառավարությանը, որ վերջինս ինչ-որ խնդիրներ լուծի։ Իսկ Հովիկ Աբրահամյանն ինքն է ժամանակ տալիս հանրությանը։ Այդպես էլ ասում է՝ պիտի ժամանակ տանք, եւ հանրությունը պիտի այս անի, այն անի... Լավ է գոնե, որ մի քիչ ժամանակ է տալիս համակերպվելու համար։ Կարող էր, չէ՞, միանգամից կյանքի կոչել ծրագիրը, այն էլ՝ առանձնակի դաժանությամբ։ Բայց նա հույժ մարդասիրական մոտեցում է ցուցաբերում. հասարակությանը ժամանակ է տալիս՝ հասկանալու համար, որ  տվյալ իրավիճակում ճիշտը թուլանալն ու հաճույք ստանալն է»։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին