Լրագրող, գրող Վասակ Դարբինյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՆԱՄԱԿ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Քեզ բացառիկ հնարավորություն է ընձեռվել անել մի քայլ, որի մասին կերազեին աշխարհի անխտիր բոլոր պետությունների առաջնորդները։
Դա խոհեմության, մարդասիրության, սեփական խղճի հետ հաշտ ապրելու քայլ է, որը պիտի անեիր վաղուց, բայց չես արել նախ եւ առաջ իմ ու համախոհներիս անվճռականության, ապա եւ քո մերձավորների կարճամտության պատճառով։
Կամ հակառակը՝ կարճամիտը եղել ենք մենք, անվճռականը՝ դուք։ Առաջարկում եմ առաջիկա օրերին հրապարակավ Հայաստան հրավիրել Հայաստանի անկախ հանրապետության հիմնադիրներից մեկին՝ Վանո Սիրադեղյանին։
Հուսամ՝ քո մեջ կգտնես բավարար խոհեմություն եւ կանես դա։ Եթե ոչ՝ կմնաս գալիք սերունդների անեծքի եւ պատմության ծանր բեռան տակ»։