Նախորդ շաբաթ Իտալիայի Բոլոնիա քաղաքում տեղի ունեցավ աշխարհահռչակ «Կոսմոպրոֆ» ընկերության էքսպոն, որը հնարավորություն էր տալիս աշխարհի տարբեր երկրներից գեղեցկության ոլորտի մասնագետներին գալ և ծանոթանալ, իմանալ իրենց ոլորտի վերջին նորություններն ու նորարությունները:
Ագա Քանքանյան իմիջ ստուդիոյի հայտնի ոճաբան, վարսահարդար Լիանա Հովհաննիսյանը ժամանակ առ ժամանակ մեկնում է արտերկիր,մասնակցում նմանատիպ դասընթացների,վերապատրաստվում և նոր գիտելիքներ ձեռքբերում:
Նա այս անգամ ևս մեկնել է Իտալիա և մասնակցել այս միջազգային կարևոր էքսպոյին, որտեղ աշխարհահռչակ 18 պրոֆեսիոնալ թիմեր եկել էին ներկայացնելու 2023 թվականի վարսահարդարման նոր տենդենցները, կտրվածքային նոր տեխնիկաները, կիսվելու ավանգարդ գունային առաջարկներով ու փորձով, և որ ամենակարևորն է` այս ամենը գրավիչ և տպավորիչ մատուցմամբ:
Լիանան վերադարձել է մեծ տպավորություններով և ոգևորությամբ`վերջին տենդենցներով կիսվելու և հայ աղջիկներին էլ ավելի նորարար մեթոդներով, տեխնիկայով գեղեցկացնելու: