▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարուժան ՀՈՏԱՆՅԱՆ. «Հայ քաղաքական գործիչներին ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԵՋ ՄԵՂԱԴՐԵԼՆ ԱՆԱՐԴՅՈՒՆՔ Է»

Հայ  քաղաքական գործիչներին կոռուպցիայի մեջ մեղադրելը, սովորաբար, մեծ արդյունք չի ունենում: Այս մասին «Transparency International» հակակառուպցիոն հետազոտությունների կենտրոնի կայքում գրել է կենտրոնի հայկական բաժանմունքի տնօրեն Վարուժան Հոտանյանը:

Ըստ նրա` Հայաստանի քաղաքացիներին անգամ չի էլ զարմացնում այն, որ իր երկրի քաղաքական գործիչները մեղադրվում են կոռուպցիայի համար:

«Քաղաքացիների գնահատականներով, Հայաստանում ոստիկանությունն ու դատական մարմիններն ամենակոռումպացված հաստատությունների շարքում են: Այսպիսով, իշխանությունների ներկայացուցիչներին պատասխանատվության ենթարկելու ակնկալիք մենք չունենք: Անպատժելիությունը մեծագույն խնդիր է: Զարմանալի կլինի, եթե այդ գործիչը թեկուզ կոպեկ վճարի որպես փոխհատուցում կամ, առավել ևս, կորցնի աշխատանքը», -գրել է  Հոկտանյանը

Հոկտանյանն անդրադարձել է բնապահպանության նախին նախարար Վարդան Այվազյանի հետ կապված վերջին դեպքերին, երբ 2012 թ. հուլիսին ԱՄՆ դատարանը նրան մեղադրել էր 3մլն դոլարի  կաշառք պահանջելու մեջ և պարտավորեցրել վճարել 3,5 մլն դոլար ամերկյան հանքարդյունաբերական կազմակերպությանը, որը հրաժարվել էր  կաշառք տալ և զրկվել էր լիցենզիայից: Իսկ Հայկական լրատվամիջոցներն այդ վճռի մասին հայտնեցին միայն սեպտեմբերին:

«Առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում Այվազյանի հրապարակային քամահրանքը ԱՄՆ միջազգային դատարանի, այդ գործի մասին հրապարկումներով հանդես եկող լրագրողների, հանրության նկատմամբ:

Հայաստանի իրավապահ մարմինների կողմից  գործողությունների բացակայությունը ԱՄՆ դատարանի որոշումից հետո բաց թողնված հնարավորություն է... Մենք նախապես չենք դատում նախկին նախարարին, ով, իհարկե, իրավունք ունի բաղոքարկել վճիռը: Սակայն մենք ցանկանում ենք թափանցիկություն առաջադրված մեղադրանքների հարցում եւ պաշտոնատար անձանց Հայաստանի քաղաքացիների կողմից  պատասխանատվության ենթարկելու հնարավորություն տեսնել: Դա դաս է, որը հուսով ենք, կքաղի քաղաքական էլիտան»,- գրել է «Transparency International» հակակառուպցիոն հետազոտությունների կենտրոնի հայկական բաժանմունքի տնօրեն Վարուժան Հոտանյանը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին