▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վառել են Հաղարծնի դարավոր ընկուզենին

Այսօր համացանցում հայտնվում են նկարներ, որտեղ պատկերված է Հաղարծին Եկեղեցու տարածքում գտնվող հայտնի ընկուզենին… ԱՅՐՎԱԾ, նկարները ցնցում են ոչ միայն ինձ, որպես Դիլիջանցու, այլ նաև բոլոր նրանց, ովքեր գոնե մի անգամ այդ հսկայական ծառի փչակի մոտ կանգնել ու նկարվել են:

Հարց է առաջանում` ով և ինչու, ում էր խանգարում Դիլիջանի, Հաղարծնի, Հայաստանի պատմության մի մաս կազմող այդ ծառը, Եկեղեցու այդ խորհրդանիշը, որի շուրջ առասպելներն ամեն տարի մի նոր բովանդակությամբ էին հյուսվում:

Ով է վառել, լավ էս հարցը մի կողմ, իսկ ով է թողել, որ այն չմարեն, արդյոք Դիլիջանի նման խոնավ վայրում, այդ ՀՍԿԱՅԱԿԱՆ ծառը կարող էր վառվել այնքան արագ, որ չնկատեին, ուր էին նայում Եկեղեցին հսկող պահակները, գյուղացիները, ուր էր նայում Հաղարծին եկեղեցու ՔԱՀԱՆԱՆ, չէ որ ծառը Եկեղեցու տարածքում էր, արդյոք նրանք չպետք է պահպանեին այն, արդյոք ես չեմ պատասխանատու իմ բակի ամեն մի թփի ու ծառի համար…

Չնայած ում եմ մեղադրում, եթե այսօր դարերի խորքից եկող Եկեղեցին վերանորոգում են ԱՐԱԲՆԵՐԻ (ով չգիտի, ասեմ, որ արաբները մուսուլման են) փողերով, էլ ինչ մի ծառի պահպանման մասին է գնում խոսքը

Արդյոք Հայաստանում չկար մի օլիգարխ, արդյոք քրիստոնյա ոչ մի հարուստ գումար չուներ, արդյոք պետք էր եվրո վերանորոգել այդ դարավոր Եկեղեցին

Ամոթ բոլոր նրանց, ովքեր պատասխանատու էն, որ վառել են Ընկուզենին, ովքեր թողել են, որ այն վառվի, ու ամոթ նրանց, ովքեր վառված ընկուզենու տեղը վաղը չէ մյուս օրը ինչ որ մի նոր բան կկառուցեն

Ուզում եք իմանաք, ում էր խանգարում Ընկուզենին, որ վառել են, կամ թողել են վառվի, սպասեք, շուտով տարածքի նոր տիրոջ անունը հայտնի կդառնա, եթե իհարկե դեռ հայտնի չի:

Աղբյուր` araksoblog.com

 

ԲՈԼՈՐ ՆԿԱՐՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՏԵԼ ԱՐԱ ՀԱՅԹԱՅԱՆԻ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷԶՈՒՄ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին