▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդգես Գասպարին պնդում է, որ ոստիկանապետն իրեն հայհոյել ու սպառնացել է

Այսօր, ինչպես նշել էի, առավոտյան ժամը 8:30-ին Թումանյանի թանգարանից ներքեւ Վ. Գասպարյանի տան մոտակայքում կանգնաճ էի իմ պաստառով...

Քիչ անց ինձ մոտեցան տեղում պարեկություն անող 2 բերետավորներ եւ պահանջեցին-հրավիրեցին նստել իրենց սեւ ջիպը... բնականաբար, քանիոր իրենք պատշաճ կարգով ինձ չիրազեկեցին, որ բերման են ուզում ենթարկել, ես բնականաբար չընդունեցի հրենց հրավերը: Նրանք հարկադրանքի կիրառմամբարդեն ինձ պարկած վիճակում տեղափոխեցին իրենց մեքենան եւ տարան ոստիկանություն (Նալբանդյան փող.) բարձրացրին ( երեւ վերջին հարկ ) Վ. Գասպարյանի մոտ... միջանցքում ինձ հորդորելով, որ էլնեմ պարկած վիճակից... Արդեն սենիակից դուրս եկավ Գասպարյանը եւ նախ քաղաքավարի հրավիրեց իր սենիակ «զրուցելու»... Չստանալով ինձանից ոչ մի պատասխան աստիճանաբար անցավ սաստելու, զգուշացնելու , ապա նաեւ սպառնալիքներ տալու, որ այլեւս իր տան մոտ ակցիա չանեմ... ասաց, որ ակցիա անելու դեպքում , դա կդիտարկի անձնական հարց եւ շատ խիստ է հակադարձելու, որ չի ներելու անձնական խնդիրը...(արդեն ենթակաները բերել էին աթոռ եւ ինձ նստցրել աթոռին)... իսկ Գասպարյանը շարունակելով զգուշացնելը, եւ սպառնալիքներ իմ եւ իմ ընտանիքի հասցեին, մի քանի անգամ հարցրեց, որ արդյոք ես իրեն ճիշտ եմ հասկացել, հարցրեց` պայմանավորվեցի՞նք: Դարձյալ ինձանից չստանալով ոչ մի պատասխան ավելի ու ավելի զայրացավ, սկսեց հայհոյել ամենայն կատաղությամբ, ասաց որ ինքը 55 տարեկան է եւ կյանք է տվել այս երկրի համար եւ... Դարձյալ ինձանից չստանալով ոչ մի արձագանք կարգադրեց` «Էստեղից սրան տարեք»:
Երբ ենթակաները փորձեցին ինձ կանգնեցնել եւ տանել ես խնդրեցի ինձ տալ բերման ենթարկելու արձանագրությունը:
Այս պահին էր , որ ոստիկանապետը կորցրեց ինքնատիրապետումը, տվեց ոստիկանին վայել վերջին սեռական հայհոյանքները իմ եւ իմ ծնողների հասցեին... իբր փորձեց բռունցքներով հարձակվել ինձ վրա եւ իբր իր ենթակաները պահեցին նրան... Ոստիկանապետին հատկապես կատաղեցնում էր, որ ես իրեն չէի պատասխանում: Հայհոյանքի հետ միասին արդեն ոչ քողարկված տվեց սպառնալիքները` « քեզ կգլխատեմ», « ոսկոռներդ փոշի կանեմ» եւ այլ սպառնալիքներ:
Այդ ժամանակ ներկաները` ոստիկանապետի ենթակաները ինձ իջեցրին հարկերով (քանիոր բարձրանալիս վերելակը փչացել էր)... մոտ մի կես ժամ էլ պահեցին բակում...հետո նստցրեն մեքենան եւ Իսահակյան փողոցում իջեցրին ինձ:
(Ասեմ, որ Վ. Գասպարյանի սպառնալիքները երեւի ինչոր չափով ազդել էր, որովհետեվ ի տարբերություն բարձրանալու, որ ինձ տարել էին հարկադրաբար` ձեռքերս – ոտքերս բռնած հորիզոնական վիճակում, իջնելուց ես իջա իմ ոտքերով):

 

Վարդգես Գասպարիի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին