Նախագահի երդմնակալության արարողությանն ընդառաջ մարզահամերգային համալիրի աստիճանների ներքևում ակտիվիստ Վարդգես Գասպարին բողոքի ակցիա է իրականացնում. այս մասին հաղորդում է emedia.am-ը: Նա պառկել է աստիճանների մոտ, վրան պոլիէթիլային պարկ, որի վրա փակցված է զոհված զինվորի նկար։ Միաժամանակ կողքից տարեց կինը փորձում է լարել իրավիճակը՝ միջամտելով ոստիկանների աշխատանքին՝ հորդորելով նրանց «հավաքել–տանել» Գասպարիին։ Ի պատասխան կնոջ հորդորներին՝ ոստիկանության աշխատակիցն ասաց. «Խնդրում եմ մի՛ միջամտեք մեր աշխատանքներին։ Նա իր համար պառկած է, ոչ մեկին չի խանգարում»: Ոստիկանության մեկ այլ աշխատակից էլ փորձում էր համոզել Վարգես Գասպարիին ակցիան անցկացնել նստած։
Վարդգես Գասպարին բողոքի ակցիա է անցկացնում մարզահամերգային համալիրի աստիճանների ներքևում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet