«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հունվարի 8-ին Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն ուղիղ եթերում մի հայտարարություն արեց, որը մեծ աղմուկ բարձրացրեց: «Մենք գիտենք, որ ունևոր մի ընտանիք գնացել է հանգստանալու՝ օգտագործելով իրենց կապերը, և դա շատ մեծ արձագանք է ստացել: Հարցերից մեկն այն է, որ ոչ թե դա սխալ է, որ իրենք արել են, այլ որ դա չպետք է ընդունվի, որ դա է հաջողված ընտանիքի, հաջողակ մարդու մոդելը. տեսեք՝ ինքը կարողացավ»,- նշել էր նա: Սակայն մեր տեղեկություններով, Ռուբեն Վարդանյանի կողմից նշված ունևոր ընտանիքը ոչ թե մեկնել է հանգստանալու, այլ հիվանդ երեխային են բերել բուժման: Ընդ որում, Ռուբեն Վարդանյանն այդ մասին իմանալով արել է հայտարարություններ, որոնք նաև պառակտիչ բնույթի են եղել: Ինչո՞ւ. երեկ Ռուբեն Վարդանյանից հետաքրքրվեցինք, որին ի պատասխան նա խուսափեց ուղիղ պատասխան տալ: «Ես երբ տեղափոխվել եմ Արցախ, զգացել եմ՝ մարդկանց մոտ կա անարդարության զգացում, մարդիկ զգում են, որ տարբեր պայմաններում են ապրում՝ լինելով նույն վտանգի առջև: Դա է մեր իրականությունը: Ամոթը պետք է գա մեր մեջ մտնի, ոչ թե օրենքով պատժել: Ես ասել և ասելու եմ այդպիսի դեպքերի մասին, չեմ ափսոսում խոսքերիս համար»,- հայտարարեց Արցախի պետնախարարը»։ Մանրամասները՝ թերթի համարում |
Վարդանյանի մատնանշած ընտանիքն Արցախից դուրս է եկել երեխայի բուժման համար
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet