▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Ղուկասյանի ուսերին բարձրանալով եք դարձել քաղաքապետ. Աբգարյանը՝ Ավինյանին

Երևանի ավագանու նիստին «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանն իր ելույթում վրովմունք հայտնեց Հայկ Մարությանին շենք չթողնելու, նիստի մեկնարկին ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների առաջարկները քննարկման չդնելու վերաբերյալ և հորդորեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ ավագանու նիստերը չշփոթել գործակարգավարական նիստերի հետ․ «Մեր խոսելու իրավունքը մեզ տվել են Երևանի քաղաքացիները՝ իրենց քվեով, իմ աթոռի տակ տրված քվե կա, իսկ ձեր աթոռի տակ ժողովրդի քվե չկա։ Քաղաքապետի աթոռին դուք բարձրացել եք՝ բացառապես բարձրանալով Վարդան Ղուկասյանի ուսերին, որքան էլ հիմա փորձեք դրանից ետ կանգնել»,- ասաց նա։

Թարմացված․ Օրակարգային հարցերի հաստատման ընթացքում «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը դիմելով քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ ասաց․ «Ձեր քաղաքական ուժի ներկայացուցիչն ասում ա՝ ինչի քեզ պարզ չի՞, որ ընդունվելու է, ինչի՞ նորից դնենք քվեարկության: Դե եկեք ընդդիմությունը գնա տուն, ինչ ուզում եք ընդունեք»: Ի պատասխան՝ Տիգրան Ավինյանն ասաց․ «Երկու ֆրակցիաներով որդեգրել եք ամենաանկառուցողական հնարավոր մոտեցումը, իսկ ո՞վ է ասել, որ ձեր հետ առհասարակ պետք է հաշվի նստենք... Մենք ընթացակարգով շարժվելու ենք, միտինգի չեք, սա Երևանի ավագանու նիստն է: Իմ ներվերը բետոնից է, ինձ հունից չեք կարողանալու հանել։ Մի ստիպեք նկատողություններ բաժանել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին