▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան վերամոնտաժել է իր տեսահոլովակը. ի՞նչն է դուրս մնացել ու շտկվել դրանում

Asekose.am-ին հայտնի է դարձել, որ Վարդայի Հայաստանում նկարահանված առաջին տեսահոլովակի՝ համացանցում հայտնվելուց ժամեր առաջ երգչուհին ողջ գիշերը, ռեժիսորի հետ ինտերնետային կապի ու հեռախոսի միջոցով,  վերամոնտաժել է այն:

Ըստ ասեկոսեների, Վարդան չի հավանել որոշ կադրեր ու ռեժիսոր Արթուր Մանուկյանին հատկապես ստիպել է աշխատել տեսահոլովակի  գունային շտկումների ուղղությամբ, որոնք, ըստ նրա, ազդել են նաև իր տեսքի վրա:

Արդյունքում՝ Դար21-ի եթերում պրեմիերայից հետո՝ Վարդայի և Միհրան Ծառուկյանի տեսահոլովակը միայն հաջորդ օրն են տեղադրել համացանցում, այն դեպքում, երբ երգիչները աշխատում են րոպե անգամ չկորցնելով տեսահոլովակները տեղադրել իրենց  Յութուբյան ալիքներ, քանի որ փաստ է , որ հենց պրեմիերայի օրն է տեսահոլովակը գրանցում ամենամեծ դիտումները:

Այլ մանրամասներ Asekose.am-ին պարզել չհաջողվեց, բացի այն, որ Վարդան արդեն ստացել է նաև համացանցային արձագանքները, ըստ որոնց անհետաքրքիր սյուժեով տեսահոլովակում կարծես Վարդայի մերկապարի գովազդն էր, որտեղ, սակայն, անգամ ամենասեքսուալ ու էմոցիոնալ տեսարաններում Միհրան Ծառուկյանը սահմռկեցուցիչ վատ ու ոչ խարիզմատիկ է: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին