Երգիչ Վարդան Սարգսյանը ուրախալի լուրով է կիսվել իր հետևորդների հետ։ Սիրված արտիստը առաջին անգամ հրապարակել է իր որդու մասնակցությամբ կադրեր՝ բացահայտելով փոքրիկին հենց նրա կարևոր օրվա առթիվ։
Վարդանի որդին դարձել է մեկ տարեկան, և այդ առիթով երգիչը հրապարակել է ջերմ կադրեր՝ կից գրելով․ «Իմ որդիս դարձավ 1 տարեկան»։
Հրապարակումը մեծ արձագանք է ստացել համացանցում․ հետևորդները շտապել են շնորհավորել երգչին՝ մաղթելով փոքրիկին առողջություն, երջանկություն և անհոգ մանկություն։


