▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Սարգսյան, դժվար խոստոնովանեիր,որ լայքերդ «լցրած» են

Արդեն տեղեկացրել ենք, որ օրերս բլոգերներից մեկը գրառում էր կատարել այն մասին, որ երգիչ Վարդան Սարգսյանն արհեստականորեն ավելացնում է իր Instagram-ի լայքերի քանակը և որ նա դա անում է անուշադրության պակասից ելնելով: Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց երգչի հետ, ով ասաց, որ իր պաշտոնական էջին բաժանորդագրվածների քանակն ավելանում է ոչ թե հայերի, այլ արտասահմանցիների շնորհիվ.

«Ես հիմնականում լինում եմ դրսում, և իմ էջերին բաժանորդագրվածներն ավելանում են դրսից: Չնայած դրան,պետք է խոստովանեմ, որի իմ էջը շատ հետաքրքիր է, քանի որ ես այնտեղ չեմ ներբեռնում անիմաստ  լուսանկարներ: Նկարում  եմ հետաքրքիր բաներ այլ երկրներից: Այսօր ավելի հետաքրքիր բաներ եմ անում և վստահ եմ, որ օր օրի ավելի է հետաքրքրանալու էջս, ու ավելի են շատանալու ինձ հետևողները: Ինչ վերաբերում է նրան, որ երկար ժամանակ է հարկավոր օգտնվելու այդ ծրագրից ու ավելացնելու հետևորդներիս թիվը, պետք է նշեմ, որ այսօր ես քնում եմ երեք ժամ, ըստ այդմ էլ չունեմ ժամանակ նման անհիմն բաների վրա ծախսելու»:

Չնայած Վարդան Սարգսյանի մեկնաբանությանը` բլոգերները շարունակում են պնդել, որ երգչի հետևողների քանակն արհեստականորեն ավելացված է: Ստորև ներկայացնում ենք Մադաթ Սադոյանի վերլուծությունը այդ ամենի վերաբերյալ:

Վարդան Սարգսյան, դժվար խոստոնովանեիր,որ լայքերդ «լցրած» են

Շատ բնական արձագանք էր երգիչ Վարդան Սարգսյանի կողմից այն բանին,որ նրա instagram-ի լայքերն ու հետևորդները հավաքված են ծրագրի օգնությամբ:

1.Եթե հետևում եք Վարդանի instagram-ի էջին, կնկատեք, որ նրան լայքողների մեծամասնությունը չկա նրա հետևորդների մեջ:

 2. Ինչպես կարող է պատահել, որ 15.600 հետևորդ ունեցող անձի լուսանկարները լայքում է ընդամենը 500-1300 օգտատեր:

3. «Ես հիմնականում լինում եմ դրսում, և իմ էջերին բաժանորդագրվածներն ավելանում են դրսից»,- ասում է Վարդանը…

Այո, այդ ծրագրից հիմնականում օգտվում են օտարերկրացիները: Վարդանը վերը նշված իր պատճառաբանությամբ հաստատեց ծրարգրից օգտվելու փաստը: Կխոսեմ մանրամասն այն ծրագրի մասին (Like boom), որի օգնությամբ Վարդանը հավաքում է իր լայքերը:

Նշեմ, որ քո նկարը,տվյալ դեպքում Վարդանի,ոչ մի դեպքում չէր հայտնվի ծրագրում,եթե նա օգտված չլիներ այդ ծրագրից: Ծրագրի սկզբունքը կայանում է նրանում,որ դու լայքում ես ծրագրի առաջարկած նկարները և յուրաքանչյուր լայքի դիմաց ստանում միավոր,այնուհետև կարող ես քո հավաքած միավորները վերածել լայքերի`սեփական պրոֆիլի ցանկացած լուսանկարի համար:

Կա նաև նույն ծրագրի (Boom followers) տարբերակը, որով նույն սկզբունքով հետևորդներ ես հավաքում: P.S. Այո, Վարդան,ընդունում եմ շնորհակալությունդ PR-ի հետ կապված,հավատա դու դրա կարիքը շատ ունես:

Կարդացեք նաև`  Նման տուպիզմ ես դեռ չեմ լսել. Վարդան Սարգսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին