armtimes.com-ը գրում է. Քաղաքական կուլիսներում խոսվում է, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նույնպես առաջիկայում չի վերանշանակվի: Ըստ նույն շրջանակների, վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը մի շարք այլ նախարարների հետ միասին ապագա կառավարությունում չի ցանկանում նաեւ նրան տեսնել. հատկապես որ Սերժ Սարգսյանը Կարապետյանին կադրային փոփոխությունների հարցում ազատություն է տվել:
Արփինե Հովհաննիսյանի փոխարեն, ինչպես քննարկվում է քաղաքական կուլիսներում, արդարադատության նախարար է նշանակվելու սահմանադրագետ Վարդան Պողոսյանը: Մենք փորձեցինք շրջանառվող այս տեղեկությունների վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Արփինե Հովհաննիսյանից եւ Վարդան Պողոսյանից: Երկուսն էլ, սակայն, հեռախոսազանգերին չպատասխանեցին:
Հիշեցնենք, որ Վարդան Պողոսյանը Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ էր:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում