▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Պետրոսյանի վիճակը կայուն ծանր է. հեռացվել է փայծաղը, կարվել՝ լյարդը

Երեկ  Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները:  Վիրավորների մեջ է եղել  հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը, ով շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն.

«Հիվանդանոց է տեղափոխվել պոլիտրավմաներով. Միանգամից կատարվել է համապատասխան հետազոտություն և վիրահատության որոշում է կայացվել. հեռացվել է փայծաղը, կարվել՝ լյարդը: Արյունահոսությունը դադարեցվել է»,-ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էրեբունի ԲԿ-ի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը` հավելելով, որ դերասանն  այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, նրան միացված է արհեսական շնչառական ապարատ:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է գտնվում վթարի ենթարկված անձանցից ևս մեկը՝ գլխուղեղային և ողնաշարային վնասվածքներով, ով վիրահատության չի ենթարկվել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին