▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Մինասյանը չի վերադառնա Հայաստանի հավաքական

Այսօր հայկական ֆուտբոլային կայքերից մեկը, հղում անելով իր աղբույրներին, գրել էր, որ Վարդան Մինասյանը գլխավորելու է Հայաստանի ազգային հավաքականը:

Mediamax Sport-ի հավաստի տեղեկություններով, ՀՖՖ-ի եւ Վարդան Մինասյանի միջեւ նման պայմանավորվածություն չկա: Մարզիչը չի պատրաստվում Լեհաստանի խաղից հետո ստանձնել ազգային ընտրանու մարզչի պաշտոնը:

Մեկ անգամ չէ, որ Հայաստանի հավաքականի երկրպագուները ցանկացել են Վարդան Մինասյանին տեսնել որպես գլխավոր մարզիչ: Շաբաթ օրն էլ Հայաստան-Ռումինիա խաղի ժամանակ նրանք անընդհատ բացականչում էին «Վարդան Մինասյան»:

Մինասյանը 2010-ից է գլխավորել Հայաստանի հավաքականը, նրա աշխատելու ընթացքում են տեղի ունեցել թիմի լավագույն ու նաեւ հաղթական հանդիպումները: Նա հավաքականից հեռացել է 2013-ին:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին