Ո՞վ է ասել, որ մենք գնալու ենք Բրազիլիա: Ես այդպիսի բան ասե՞լ եմ: Մենք մեր առջեւ խնդիր չէինք դրել դուրս գալ խմբից, այլ պետք է կատարելագործենք մեր խաղը:
Այդ մասին մարտի 26-ին կայացած Հայաստան – Չեխիա (0:3) խաղից հետո ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
«Ես չեմ գտնում, որ մեր հավաքականի խաղի որակն ընկել է: Պարզապես արդյունք չկա:
Ո՞վ է ասել, որ մենք գնալու ենք Բրազիլիա: Ես այդպիսի բան ասե՞լ եմ: Մենք մեր առջեւ խնդիր չէինք դրել դուրս գալ խմբից, այլ պետք է կատարելագործենք մեր խաղը: Նորեկներից շատ գոհ եմ, բոլորից:
Մեր սխալի արդյունքում չեխերն առաջինը գոլ խփեցին եւ հաղթեցին:
Ինչո՞ւ Մանուչարյանը, այլ ոչ թե այլ խաղացող: Արասը տասը օր չէր խաղացել, իսկ Սակիոսվին մենք խաղադաշտ ենք դուրս բերում խաղը արագացնելու համար:
Ցանկացած պարտություն մարզիչի պարտությունն է: Տարոն Ոսկանյանն այս պահին ավելի լավ տարբերակ էր, քան Արտյոմ Խաչատուրովը:
Կամո Հովհաննիսյանի անցումները չէին ստացվում, երեւի, լարվածության պատճառով: Կոնկրետ առաջադրանք չէր եղել հարձակվել կենտրոնով, թե եզրերով: Մենք, հաշվի առնելով Կամոյի խաղային որակները, խաղը կառուցում էինք եզրերով: Մենք միշտ խաղում ենք նույն սխեմայով, բայց մարտավորությունը փոխվում է», ասա Վարդան մինասյանը:
Աղբյուրը` Նյուզ.am Sport