Ճանաչված պարուհի եւ երգչուհի Վարդան ГолосUA լրատվական գործակալության հետ զրույցի ժամանակ խոսել է ապագայի ծրագրերի մասին:
«Հիմա ես այն տարիքում եմ, երբ գիտակցում եմ, որ ցանկանում եմ երեխա ունենալ և գիտեմ, թե ումից: Ես հավակնություններ ունեմ՝ որպես կին և մայր:
Ես չեմ կարող տղամարդ ընտրել եւ նրան սիրել միայն այն բանի համար, որ նա ինձ դրամ է տալու: Իմ սիրտը զբաղված է: Ընկերս ձգտում է օգնել ինձ:
Նա իմ բնագավառից չէ, մեքենաներ և բնակարաններ չունի, բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ կլինի: Ես այնպիսի մարդ չեմ, ով ձեռքերը ծալած կնստի:
Միշտ ինչ-որ բանով զբաղվելու եմ. ես պարել եմ, սկսեցի երգել, հիմա շոու ունեմ: Ցանկանում եմ նաև դպրոց բացել եւ կանանց պարել սովորեցնել»,- պատմել է Վարդան: