Ակնհայտ է, որ վարչախումբը փորձում է նման ապատեղեկատվության միջոցով մոլորեցնել ու հոգեբանորեն ճնշել մեր ժողովրդին և ապակողմնորոշել միջազգային հանրությանը:
Միևնույն ժամանակ՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը ժողովրդին կոչ է անում չենթարկվել հոգեբանական պատերազմի այս հերթական գրոհներին և դեկտեմբերի 1-ին, ժամը 18:00-ին խաղաղ ձևով համախմբվել Ազատության հրապարակում ու տեր կանգնել իր իրավունքներին:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհուրդ