▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետն ու նախարարները Եռաբլուր գնացին էլիտար «մարշրուտկայով»

Համացանցի քննարկման բուռն թեմա է դարձել փաստը, որ բանակի օրվա առթիվ այսօր առավոտյան  Կարեն Կարապետյանը, Էդվարդ Նալբանդյանը, Վիգեն Սարգսյանը, Վաչե Գաբրիելյանը, Տարոն Մարգարյանը, Վլադիմիր Գասպարյանը, Գեորգի Կուտոյանը, Արթուր Դավթյանը Եռաբլուր էին ժամանել միկրոավտոբուսով եւ դրանով էլ հեռացել էին։   «Անկախ Հայաստան» ֆեյսբուքյան օգտատերն այս առիթով գրել է. 

«Էժանագիկ փիառը և հայ պաշտոնյանները

Ուրեմն,  կայքերը մի րոպեանոց տեսանյութ են հրապարկել, թե ինչպես Վիգենը, Տարոնը Մարգարյան, Նալբանդյանը ու  մի քանի պաշտոնյա Եռաբլուր են մեկնում «մարշրուտկով»։ 
Սա բուն փիառն էր ու նույնիսկ հուզիչ մասը ։))
Հիմա՝ ամենաբոցը, հենց էտ «մարշրուտկի» հետևից միանգամից գնացին այդ պաշտոնյանների՝  հազարավոր դոլլարներ արժեցող «ջպերը» ու «տոյոտաները»::D
Արա, գոնե ասեիք մի քիչ սպասեին,  նոր գային, որ ձեր՝ «մարշրուտկով» գնալու հուզիչ պատմությունը մնար»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին