▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետին սիրում, հարգում, խոնարհվում ենք, բայց մեր տները քանդում են․․․

Վարչապետին ու քաղաքապետին սիրում, հարգում, նրանց առաջ խոնարհվում ենք, բայց մեր տները քանդում են․․․

Հիշեցնենք, որ  Լվովյան փողոցի բնակիչները քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում, ցանկանում են հանդիպել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ՝ հանգիստ պայմաններում քննարկելու ստեղծված իրավիճակը։ Նրանք իրենց հետ նկարներ են բերել՝ ապացուցելու, որ շինությունները նորմալ տներ են, այլ ոչ թե՝ քոլիկներ:

Դիտեք նաև՝

Թարմացված․ Երևանի քաղաքապետարանի դիմաց շարունակվում է Լվովյան փողոցի բնակիչների ակցիան, նրանց՝ ինքնակամ կառուցված տները առաջիկայում քանդելու որոշում է կայացվել։ Բնակիչների հետ զրուցել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը. «Ինչ-որ մոտեցում կցուցաբերվի այն անձանց, ովքեր բնակվելու տեղ չունեն և բնակվել են այդ փոքրիկ տնակներում»։ Հարցին, թե ինչպե՞ս են նման կարիք ունեցող անձանց պարզելու, ասաց, որ հաշվառելու են և, որ խնդրի լուծումը քաղաքապետի լիազորությունների սահմանում է: Քաղաքացիների հետ հանդիպման օր պայմանավորվեցին:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին