▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետի որոշմամբ` ԱՄՀ-ում Գագիկ Խաչատրյանին կփոխարինի Վարդան Արամյանը

Հայաստնի վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարիչ է նշանակվել Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նա այդ կառույցում փոխարինել է Գագիկ Խաչատրյանին:

Վարչապետի համապատասխան որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 9-ի «Արժույթի միջազգային հիմնադրամում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ նշանակելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի մայիսի 30-ի N 299-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1114-Ա որոշման 1-ին կետում «Գագիկ Խաչատրյանին» բառերը փոխարինել «Վարդան Արամյանին» բառերով»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին