«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ կուլիսներում ամենաքննարկվող թեման համամասնական ցուցակի քվոտաներն են. ում որքան տեղ է հատկացվելու, մանավանդ որ ցուցակում չի լինելու Կարեն Կարապետյանը, իսկ Հովիկ Աբրահամյանը չունի նախկին փառքը:
Ի դեպ, քվոտաների նկատմամբ Կարեն Կարապետյանը հանդես է բերել խիստ «մենեջերական» լուծում. հոգացել է, որ բոլոր մարզերում ռեյտինգայինով առաջադրվեն «գազի» եւ «լույսի» մարդիկ` գրասենյակների տնօրենները, որոնք մարզերում լուրջ «ասողներ» ու ֆինանսակիրներ են: Ավելին` մեր տեղեկություններով, ՀՀԿ համագումարից հետո խիստ ինտենսիվ շարունակվել է այդ երկու համակարգերի ՀՀԿ-ացումը` 7 հազարից հասցնելով 11 հազարի, ինչի մասին ՀՀԿ-ն կհայտարարի առաջիկայում տեղի ունենալիք խորհրդի «պատմական» նիստում:
Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանին, վերջինս կառաջադրվի ցուցակով, իսկ որդին` Արգամը, ռեյտինգայինով` Արարատի մարզում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում