▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետի եւ ուժային կառույցների ղեկավարների հարաբերությունները բավականին լարված են. «Ժողովուրդ»

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ուժային կառույցների ղեկավարների միջեւ հարաբերությունները բավականին լարված են: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի հետ լարվածության պատճառն այն է, որ վերջինս, լինելով կառավարությանն առընթեր մարմնի ղեկավար, ըստ էության, չի ենթարկվում Աբրահամյանին: Իսկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ լարվածությունը շատ հին է, գալիս է 1996 թվականից, եւ ինչպես ասում են՝ Աբրահամյանը մինչեւ հիմա չի կարողանում «մարսել»  Գասպարյանի մի արտահայտությունը, բացի այդ՝ ոստիկանապետը եւս չի ենթարկվում վարչապետին: Ինչ վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հարաբերություններին, ապա դրանք էլ լարվել են, քանի որ Արգամիչը մտածում է, որ Օհանյանն «աչք ունի» իր պաշտոնի վրա: Իրավիճակի վերաբերյալ մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սուսաննա Տոնոյանին, ով նշեց. «Ես նման տեղեկություններ չունեմ»:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին