▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության աշխատակիցը կորոնավիրուսի թեստ է հանձնել. Մանե Գևորգյան

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հերքում է այն տեղեկությունները, թե վարչապետի անվտանգության աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Գևորգյանն այս մասին ասել է «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության աշխատակիցը կորոնավիրուսի թեստ է հանձնել, իսկ անվտանգության աշխատակիցների մոտ կորոնավիրուս չկա: Իսկ վարչապետն իր թեստավորման մասին մշտապես տեղեկացնում է, վերջին օրերին նա թեստ չի հանձնել»,- ասաց Գևորգյանը:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին