Արդեն տեղեկացրել ենք, որ հուլիսի 1-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իրեն նոր խորհրդական էր նշանակել Աննա Գևորգյանին:
«Ժողովուրդ»-ն էլ հայտնել է, որ Աննա Գևորգյանը Հովիկ Աբրահամյանի խորհրդական Սերգեյ Լոքյանի դասընկերուհին է, ծնունդով՝ Վանաձորից:
armlur.am-ը գրում է, որ Աննայի կենսագրական տվյալներից տեղեկացել է , որ նա սովորել Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, իսկ 2009-2011 թթ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Վարչապետի նոր խորհրդականը հուլիսի 14-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի և գույքի հայտարարագիրը: Ըստ դրա՝ նա 2013թ. ունեցել է 3 մլն 800 հազար դրամ: Հետաքրքիր է, որ 1 տարվա ընթացքում աշխատանքի վարձատրություններից և միանվագ վճարներից Ա. Գևորգյանը կարողացել է 10 մլն 342 հազար դրամ վաստակել:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում