▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետը «ղժժացել» է դաշնակցականների վրա.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Դիլիջանի «Գետափ» ռեստորանում տեղի է ունեցել էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանի ծննդյան 44-րդ տարեդարձը։ Շքեղ ծննդյան տոնակատարությանը ներկա են եղել բոլոր նախարարները, բացի ՀՀ կրթության եւ գիտության նախարար, դաշնակցական Լեւոն Մկրտչյանից։

Ծննդյան տոնի ամբողջ ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանն առանձնահատուկ ուրախ է եղել։ Նրա կատակների հիմնական թեման եղել են դաշնակցականները:

Մասնավորապես՝ ասել է, որ դաշնակցական նախարարներին մտածում է կանանցով փոխարինել։ Ծննդյան տոնին ներկա մեր աղբյուրի պնդմամբ՝ դաշնակցական Դավիթ Լոքյանն ու Արծվիկ Մինասյանը իրենց կուսակցության մասին անեկդոտներին եւ կատակներին արձագանքել են ոչ դաշնակցական նախարարներից ոչ պակաս ուրախությամբ։

Բոլոր կենացները խմելուց հետո ամենավերջում Արծվիկ Մինասյանն է հիշեցրել, որ չեն հիշել Սերժ Սարգսյանին, եւ առաջարկել է խմել նրա կենացը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին