Հ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում պատասխանել է լրագրողների հարցերին և անդրադարձել իր շքեղ առանձնատան թեմային:
Լրագրողները կրկին հարցրին, թե ՀՀ վարչապետն ինչպես է ձեռք բերել իր շքեղ առանձնատունը։ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, թե դրա մասին ինքն արդեն խոսել է դրա վերաբերյալ հիմնավորված պատասխանել հայտարարագրում:
Լրագրողները հարցրին` իսկ պատրա՞ստ է վաճառել իր առանձնատունը բանակի սպառազինության համար։
«Եթե հարկ լինի, այո, սակայն մեր պետությունը սպառազինության հետ կապված նման ֆինանսական խնդիր չունի: Սա միայն լրատվամիջոցների տարածած սուտ տեղեկություններն են,- պատասխանեց ՀՀ վարչապետը և նշեց,- որևէ փաստ, որևէ դեպք չեք կարող ասել, որ վարչապետը հարստացել է բանակի հաշվին, ապօրինի ճանապարհով»:
Աղբյուրը՝ sputnik.co.am