ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Դավիթ Սահակյանը նշանակվել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Դավիթ Սահակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ»,-ասված է վարչապետի որոշման մեջ։
Համապատասխան որոշումը տեղադրվել է ՀՀ կառավարության կայքում։