▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետը հերթական շոուին է պատրաստվում.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ նախընտրական քարոզարշավով ակտիվ զբաղվող վարչապետ Կարեն Կարապետյանը հերթական շոուին է պատրաստվում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այսօր այցելելու է Արագածոտնի մարզ եւ մասնակցելու է Հարթավան-Շենավան համայնքների խաչմերուկում գտնվող սպանդանոցի բացման արարողությանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը մեկ անգամ արդեն մասնակցել է այս նույն սպանդանոցի բացման արարողությանը, բայց քանի որ նախընտրական գործընթացներ են, նույն սպանդանոցն էլի են որոշել «բացել»:

Այս իրավիճակի  հետեւությունն այն է, որ իշխանությունները փորձում են պարզպես մոլորեցնել ու խաբել հասարակությանը՝ տպավորություն ստեղծելով, թե իրենք աշխատում եւ նպաստում են Հայաստանում բիզնեսի զարգացմանը, հզորացնում տնտեսությունը, մի խոսքով՝ փոխվել ու փոփոխվել են: Իրականում ամեն ինչ բեմադրված է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին