Մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում առաջարկեց նրանց փոքր ինչ մշակույթով հետաքրքրվել, իր հրաժարականի մասին խոսելուց զատ: Վերջինս չպատասխանեց այն հարցին՝ արդյոք իրեն տեսնում է նոր կառավարությունում:
«Խնդրում եմ Ձեզ տալ այն հարցերը, որոնք ուղղված են մշակույթի ոլորտին: Ես էդ հարցերին հիմա չեմ ուզում պատասխանել, քանի որ պատասխաններն իմը չեն»:
Հասմիկ Պողոսյանը նորմալ է վերաբերվում նորանշանակ վարչապետի՝իրենց արած նկատողությանը.
«Վարչապետ է՝ հարց էլ կտա, նկատողություն էլ կանի, լրիվ նորմալ է, ի՞նչ է պատահել, ինչի եք խառնվել իրար: Երբ մարդ աշխատանքի է գալիս, առաջ է շարժվում իր դիրքորոշումներով, մոտեցումներով: Առողջ մթնոլորտ եմ համարում»: