▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչա­կան դատարանում միայն հայտնի պաշտոնատար անձանց երեխաներն են դատավոր աշխատում.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փետրվարի 21-ին Սերժ Սարգսյանի հրամանով ՀՀ վարչական դատարանի նախագահ նշանակվեց Աղասի Դարբինյանը, որը Վանաձորի նախկին քա­ղաքապետ Սերգեյ Դարբինյանի որդին է: Ինչեւէ:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց անձամբ Դարբինյանից հաս­կանալ, թե իր որ արժանիքի համար իրեն նշանակեցին ՀՀ Վարչական դա­տարանի նախագահ, սակայն լսելով հարցը, նա խուսափեց պատասխանե­լուց՝ մեկնաբանելով, որ շատ զբաղված է:

Ավելի ուշ կրկին վերջինիս նույն հար­ցով անհանգստացրինք, սակայն դա­տարանի նախագահը զբաղված էր ու էլի զբաղված: Նկատենք, որ վարչա­կան դատարանում միայն հայտնի պաշտոնատար անձանց երեխաներն են դատավոր աշխատում, եւ Դարբինյանը նրանցից մեկն է: Մեկ փաստ էլ. նրա կենսագրությունից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց՝ Դարբինյանը չի ծառայել հայոց բանակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին