▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանում բերման ենթարկված ՀՀ քաղաքացիներին թեյ են հյուրասիրել

«Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, և ևս երկու ՀՀ քաղաքացիներ Վանում ոստիկանության կողմից բերման են  ենթարկվել, ապա ժամեր անց ազատ արձակվել:

Asekose.am-ի հետ զրույցում Մհեր Արշակյանը ներկայացրել է  միջադեպի մանրամասները.

«Ես ցանկանում էի նյութ պատրաստել  երկրաշարժի ավերածությունները վերացնելու մասին` զուգահեռներ տանելով  Վանում վերջին երկրաշարժից հետո և Հայաստանում Սպիտակի երկրաշարժից հետո վերականգնողական աշխատանքների միջև.թե որքան դանդաղ է վերացվում երկրաշարժի հետքերն Հայաստանում, ու որքան արագ` Վանում: Այնտեղ շատ քիչ  դոմիկները կային, կիսաավերակ շենքեր գրեթե չկային: Նկարահանում էի մի կիսակառույց շենք, և շատ պատահաբար իմ տեսախցիկով ֆիքսում են նաև մոտակայքում գտնվող  ոստիկանության  սպայակազմի բնակավայրը, որը փշալարերով էր պատված, իսկ ես ուշադրություն չէի դարձրել փշալարերի առկայությանը:Տեղի անվտանգության աշխատակիցների աչքից չվրիպեցի, և  նրանք միանգամից տեղեկացրեցին Թուրքիայի հակաահաբեկչական  ծառայությանն ու անվտանգությանը: 3 ժամ արևի տակ Արմեն Մարտիրոսյանը նրանց բացատրում էր, թե մենք ինչի էինք նկարահանում անում, որ տեսանյութը երկրաշարժի հետևանքների մասին է լինելու: Մեզ մի լավ վախեցրեցին, բայց ոստիկանությունում  շատ նորմալ վերաբերվեցին»:

Մհեր Արշակյանը մեկնաբանեց, թե ինչից են վախեցել.

«Դե վախեցանք քանի որ մեր անձնագրերը վերցրեցին ու տեղեկացրերցին հակաահաբեկչական ծառայությանը, բայց ոստիակնությունում մեզ ասացին, որ ոչ մի խնդիր չկա, պարզապես ճշտում են և մեզ ազատ արձակեն, վերջում էլ մեզ  թեյ հյուրասիրեցին»:  

Լրագրողը  նշեց նաև, որ իրենց մոտ եղած տեսանկարահանող սարքերի,տեխնիկայի հետ կապված որևէ  պահանջ չի ներկայացվել, ոչինչ չի ջնջվել,  ոչինչ չի վնասվել, որևէ բռնություն չի կիրառվել, պարզապես նրանց զգուշացրել են չնկարահանել պետական նշանակություն ունեցող տարածքներ:

Նանե Բագրատունի                                                                      

Լուսանկարը` Արմեն Մարտիրոսյանի Ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին