Բուլղարացի պայծառատես Վանգայի մահվանից 18 տարի անց՝ Ավետման տոնին, նրա տան դռները բացվել են՝ բոլոր հետաքրքրասերների համար: Հարյուրավոր մարդիկ արդեն օգտվել են հնարավորությունից և այցելել Վանգայի տուն: Վերջինները նրան սուրբ են համարում և համոզված են, որ պայծառատեսը շատերին է հույս ու հավատ ներշնչել:
Վանգան մահացել է Սոֆիայի հիվանդանոցում՝ 1996 թվականի օգոստոսի 11-ին: Իր կտակում նա նշել էր, որ ունեցվածքը պետությանն է ժառանգում: Սակայն նրա հարազատները համաձայնության չեն եկել: Վիճաբանությունն ու տարաձայնությունները Վանգայի ունեցվածքի շուրջ ձգվել են շուրջ 18 տարի: Այս ամբողջ ընթացքում նրա տունը փակ է եղել: Տունը կառւցվել է 1970 թվականին: Կոժուղ լեռան ստորոտում կառուցված տան վայրն ընտրել է Վանգան՝ նշելով, որ դա սուրբ վայր է և դրական ազդեցություն ունի: