newmag.am-ը գրում է. Զոհրաբ Հարոյանն ուսումնասիրել է Վանաձորի քաղաքապետի շրջապատը: Պարզվում է` պաշտոնյաների անվանացանկում Դարբինյան ազգանունն ամենաշատ հանդիպողն է: Ով էլ Դարբինյան չէ, Դարբինյանի բարեկամն ու ընկերն է:
Վանաձորի ամենապաշտոնական ազգանունը Դարբինյանն է: Սա ոչ պատահականություն է, ոչ համընկնում, սա քաղաքապետ Սամվել Դարբինյանի որդեգրած քաղաքականությունն է: Պաշտոնների նշանակել միայն նրանց, ովքեր արյունակցական կամ բարեկամական կապ ունեն իր հետ: Այլ առաջնահերթությունները երկրորդ, երրորդ պլանում են:
Փեսան
Քաղաքապետի փեսան` Էդուարդ Ավագյանը, զբաղեցնում է Քաղաքապետարանի գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնի պետի տեղակալի պաշտոնը: Մանկապարտեզների վերաբերյալ իմ հարցման պատասխանը ապացուցում է, որ Էդուարդի կինը` քաղաքապետի աղջիկը` Աննա Դարբինյանը 2-րդ մանկապարտեզի տնօրենն է:
Քրոջ ամուսինը
Փեսայի կարգավիճակը Վանաձորում բավականին լուրջ պաշտոն ունենալու հնարավորություն է: Սամվել Դարբինյանի քրոջ ամուսնուն` Տիգրան Պապանյանին է վստահվել Ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետի և գլխավոր ճարտարապետի պաշտոնը:
Քույրը
Ի դեպ` Վանաձորի քաղաքապետարանին ուղարկածս տեղեկատվություն ստանալու հարցման պատասխանից պարզ է դառնում, որ Տիգրան Պապանյանի կինը, նույն ինքը` Սամվել Դարբինյանի քույր Թագուհի Դարբինյանը, ղեկավարում է Վանաձորի մանկապարտեզներից մեկը` 41-րդ «Մալանչ» մակապարտեզը:
Մյուս քույրը
Քաղաքապետի մյուս քույրը նույնպես կրթության ոլորտում է տեղավորվել: Սուսաննա Դարբինյանը Վանաձորի 30-րդ դպրոցի տնօրենն է: Հետաքրքիր զուգադիպությամբ Վանաձորի 30-րդ մանկապարտեզի տնօրենն էլ Սուսաննայի դուստրն է` Քրիստինա Պապանյանը, որը բաժնի պետ Տիգրան Պապանյանի և Սուսաննա Դարբինյանի դուստրն է:
Քրոջ փեսան
Սամվել Դարբինյանը իր քրոջ` Սուսաննա Դարբինյանի փեսային` Էռնեստ Գևորգյանին, նույնպես «դրսևորվելու հնարավորություն» է տվել: Նրան է վստահել քաղաքապետարանի առևտրի և սպասարկման, տրանսպորտը համակարգող բաժնի պետի տեղակալի, ինչպես նաև տրանսպորտի մրցութային հանձնաժողովի նախագահի պաշտոնը:
Աներորդին
Աներձագ նույնիսկ Վանաձորում կա: Պարզվում է` Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի խորհրդականը իր իսկ աներորդին է` Արա Մայիլյանը: Խորհրդականի կինը` Գայանե Սարգսյանը, ինչպես մեզ ուղարկված քաղաքապետարանի ցուցակից է պարզ դառնում, նույնպես մանկապարտեզ է ղեկավարում` Թիվ 33 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ը:
Հարևանը
Քաղաքապետը նույնիսկ հարևանին է լավ պաշտոնի նշանակել` Գրիշա Պառավյանին: Նա Համատիրությունների և բնակարանային տնտեսության բաժնի պետն է:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում