Թարմացված․ ՀՀ պաշտպանության նախարարությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների` ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ այսօր Լոռու մարզում ՀՀ զինված ուժերի ինքնաթիռներն իրականացրել են ուսումնամարզական թռիչքներ»:
Թարմացված․ Լոռու մարզպետի աշխատակազմը հայտնում է. «Վանաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ, շուրջ մեկ ժամ առաջ Վանաձորում պայթյունի նմանվող ձայն է լսվել, որը անհանգստություն է առաջացրել հանրության շրջանում: |
***
Ֆեյսբուքյան օգտատեր, «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանը գրում է․ |
«Վանաձորի երկնքում մի ահավոր ձայն լսվեց, կարծես ինչ-որ բան ընկավ կամ պայթեց: Այդ պահին էլ օդանավի ձայն էր գալիս»։
Ըստ այլ ֆեյսբուքյան օգտատերերի գրառումների՝ շենք է պայթել գազից: Տուժածների և ավերածության մասին ոչինչ հայտի չէ:
Ինֆորմացիան այս հղումով կթարմացվի