▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանաձորի դպրոցների մարզադահլիճները կառուցել է Սամվել Կարապետյանի հետ կապվող ընկերությունը

Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքից ազատման առիթ դարձած Վանաձորի դպրոցների մարզադահլիճները կառուցել է «Տաշիր» գրուպի նախագահ Սամվել Կարապետյանի հետ կապվող՝ «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ն։ Այս ընկերությունը Լոռու մարզում 5 դպրոցի մարզադահլիճ է կառուցել, որոնցից երկուսը՝ Վանաձորում, մյուսները՝ Ստեփանավանում, Վարդաբլուրում և Ագարակում։

2016 թ․-ին հիմնադրված «Տ-Քնսթրաքշն» ՓԲ ընկերության առաջին բաժնետերը եղել է «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ն, որը պատկանում է խոշոր գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին։ «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ի բաժնետոմսերը 2021 թ․-ից պատկանում են Տաշիր համայնքի Լեռնահովիտ բնակավայրում հաշվառված Արմեն Կարապետյանին։

Լոռու մարզի դպրոցների մարզադահլիճները (5 դահլիճ) կառուցելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեն 1 միլիարդ 44 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ի հետ։ Մարզադահլիճների շինարարության տեխնիկական հսկողությունն էլ 53 միլիոն դրամով իրականացրել է «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ-ն։

«Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ի բաժնետեր Արմեն Կարապետյանը «Հետք»-ի հարցերին ի պատասխան հայտնեց, որ վարչապետի արձանագրած թերությունները պետք է իրենք շտկեն։

Շարունակությունը՝ այստեղ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին