Մոսկվայի Սպարտակի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հավաստիացրել է, որ մոսկովյան ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի պատրաստվում թիմ հրավիրել Մալագայի կիսապաշտպան Խոակինին և Կուբանի ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիզին.
- Ինչ կարելի է ասել այդ ֆուտբոլիստների մասին՝ նրանք երկուսն էլ հիանալի ֆուտբոլիստներ են, սակայն մենք չենք պատրաստվում ձեռք բերել այդ ֆուտբոլիստներին: Դա ուղղակի խոսակցություններ են: Մարզչական անձնակազմը այդ ուղղությամբ չի մտածել և չի պատրաստվում մտածել:
Աղբյուրը` Footballcity.am