▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վալենտինի օրը կինը ծաղկեփունջ ստացավ հանգուցյալ ամուսնուց

Ամերիկայի Կասպեր քաղաքի մի բնակչուհի սուրբ Վալենտինի օրը ծաղկեփունջ է նվեր ստացել մեկ տարի առաջ մահացած ամուսնուց:

Ամուսինը մահացել է անցած տարի գլխուղեղի քաղցկեղից:  Սակայն սիրո տոնին այրին ծաղիկներ է ստացել: Տեսնելով, որ դրանք ամուսնուց են, կինը կորցրել է խոսելու ունակությունը:

Կապ հաստատելով ծաղկի խանութի հետ, կինը պարզել է՝ ամուսինը իմանալով, որ իր օրերը հաշված են, անսովոր  բան է որոշել:  Նա  խնդրել է խանութին ամեն տարի վարդեր  առաքել իրենց  տուն, մինչև կնոջ մահը: Ամուսինը կանխավ վճարել էր այնքան գումար, որ կբավականացներ միլիոնավոր ծաղիկների համար։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին