▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաճառքի կհանվի Էլիզաբեթ Թեյլորի հարսանեկան զգեստը

Լոնդոնի Christie's  աճուրդի տանը վաճառքի կհանվի ամերիկացի դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորի հարսանեկան զգեստը, որով նա առաջին անգամ ամուսնացել է: Հավանական է, այն կվաճառվի հունիսի 26-ին` 75.000 դոլարով:

Հաղորդվում է, որ զգեստը պատրաստելու համար 3 ամիս է պահանջվել: Աշխատել են 15 հոգի:

Նշենք, որ Էլիզաբեթ Թեյլորի և  Կոնրադ Հիլթոնի ամուսնությունը տեղի է ունեցել 1950 թվականին և ներկա են եղել 700 հյուրեր: Սակայն, նրանց ամուսնությունը, որին հաջորդեցին ևս 7-ը, տևել է ընդամենը 8 ամիս. տեղեկացնում է РИА Новости-ին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին