▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահան Քերոբյանը հրաժարական է տվել

Թարմացված․ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Աշխարհում ամենամեծ «տնտեսական աճ» ունեցող երկրներից մեկի էկոնոմիկայի նախարարը հրաժարական է տալիս․․․ Երբ տնտեսությունն էլ, տնտեսական աճն էլ փուչիկ են, կեղծ թվերի ու մանկամիտ ստերի վրա են հիմնված, սա անսպասելի լինել չէր կարող։
Ես Վահան Քերոբյանի ամենախիստ քննադատն եմ եղել, համարել եմ ու համարում եմ, որ կառավարության տնտեսական քաղաքականությունը հիմնված է կարճաժամկետ օպորտունիզմի վրա և որևէ կերպ չի նպաստում ո՛չ երկրի տնտեսական պոտենցիալի մեծացմանը, ո՛չ մրցունակության բարձրացմանը։ Բայց պատասխանատուն ու մեղավորը, մեր երկրում, տարբեր մարդիկ են։ Եվ հետևաբար՝ քավության նոխազ միշտ էլ կգտնվի․․․․»:

Թարմացված․ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամենախնդալուն, որ 4 ժամ առաջ Քերոբյանը աշխատանքային պոստ ա դրել, թե բա հանդիպեցի էսինչ ընկերության ղեկավարության հետ, քննարկեցինք ոլորտի հարցերը, բան ու մեկ էլ էդ պոստից 3 ժամ հետո թե բա. «Այնպես ստացվեց, որ էլ չեմ ծառայելու ձեզ»:
Ոնց հասկանում եմ, էսօր առավոտը դեռ չգիտեր, որ այդպես ա ստացվելու: Արդեն մի ժամ ա՝ ինչ չի ծառայում, դեռ մեծ տարբերություն չեմ նկատում»:

***

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահեն Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում րոպեներ առաջ գրել է. «Հայաստանի Հանրապետության սիրելի բնակիչներ, ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու Ձեզ։ Այս 3-ից ավել տարվա ընթացքում աշխատել եմ անմնացորդ նվիրվածությամբ, լցված սիրով Հայաստանի յուրաքանչյուր բնակչի նկատմամբ։ Աշխատել եմ շաբաթական առնվազն վեց օր, միջինում առավոտվա 8-ից երեկոյան 9-ը, երեք տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 15-16 օգտագործված արձակուրդային օրերով։ Իմ աշխատանքի յուրաքանչյուր օրը ապրել եմ օր առաջ հզոր Հայաստան ունենալու գերիշխող մղումով։ Եղել եմ վճռական, ազնիվ ու նվիրված հայրենիքին։
2020թ/ համեմատ 2023թ/ Հայաստանի ՀՆԱ-ն ԱՄՆ դոլարով աճել է մոտ 100%-ով, իսկ ՀՀ դրամով` մոտ 50%-ով։ Հայաստանը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով այս ընթացքում 112-րդ տեղից բարձրացել է 86-րդը, մենք այս ցուցանիշով առաջին անգամ անցել ենք Ադրբեջանին, Բելառուսին, բազմաթիվ այլ երկրների։ Էկոնոմիկայի նախարարության բյուջետավորված ծրագրերը 2019-ի 12.5 մլրդ դրամից աճել են 91 մլրդ դրամի` 2024թ. համար։ Կտրուկ աճել է աշխատանքի արտադրողականությունը, ներդրումների ծավալը, Հայաստանին արտաքին առևտրաշրջանառությունը։
Երբ 2020թ. նոյեմբերի 20-ին ստանձնում էի նախարարի պաշտոնը, մեծ էր հավանականությունը, որ մի քանի օր կամ ամիս կմնամ այդտեղ. իշխանափոխության հավանականությունը շատ մեծ էր։ Այս ժամանակահատվածում բազմաթիվ անհամաձայնությունների պատճառով բազմիցս ուզեցել եմ լքել այս աշխատանքը, սակայն ստորադասել եմ իմ անձը, որպեսզի առավելագույնի հասցնեմ իմ ծառայության արժեքը իմ երկրին։
Շնորհակալ եմ վարչապետին իմ երկրին ծառայելու այս հնարավորության համար։
Սիրով»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին