▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահան Բիչախչյանը դարձավ «Ժիլինայի» ֆուտբոլիստ

Հայաստանի Մ21 տարեկանների հավաքականի և Գյումրու «Շիրակի» ֆուտբոլիստ Վահան Բիչախչյաննայսօր պաշտոնապես դարձավ Սլովակիայի չեմպիոն «Ժիլինայի» ֆուտբոլիստ, հաղորդում է «Ժիլինայի» պաշտոնական կայքը:

Բիչախչյանը «Ժիլինայի» հետ ստորագրել է 5 տարվա պայմանագիր: Հիշեցնենք, որ ավելի վաղ Բիչախրյանի անունը կապում էին Մոսկվայի ԲԿՄԱ-ի և «Լոկոմոտիվի» հետ:

«Մինչ այստեղ գալը ես գիտեի, որ «Ժիլինան» ուժեղ թիմ ունի: Հիմա ես միայն համոզվում եմ դրանում, տեսնելով մարզումները: Անհամբերությամբ եմ սպասում նոր մարզչի հետ աշխատանքին:

Ինձ դուր է գալիս ակումբում առկա ընտանեկան մթնոլորտը: «Ժիլինան» հայտնի է նաև Հայաստանում: Այն շատ արագ, ագրեսիվ և տակտիկապես լավ զարգացած թիմ է: Այդ խաղաոճն ինձ կօգնի առաջ շարժվել: Ես գիտեմ և ես տեսել եմ Ժիլինայի նախկին ֆուտբոլիստների, ովքեր հիմա լավագույն առաջնություններում են խաղում:

Ես դիտել եմ «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ գեղեցիկ հանդիպումը, ինչպես նաև «Կոպենհագենի» դեմ վերջին հանդիպումը: Այստեղ մեծ պոտենցիալ ունեցող երիտասարդ ֆուտբոլիստներ են հավաքվել»,- Բիչախչյանի խոսքերն է մեջբերում «Ժիլինայի» պաշտոնական կայքը:

 

Վահան Բիչախչյանը իր ֆեյսբուքյան էջում հրաժեշտի խոսք է հղել իր արդեն նախկին ակումբին: 

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի նախագահին, մարզիչներին և իմ խաղընկերներին, որոնք ինձ շատ բան են տվել, որոնց շնորհիվ էլ ես այսօր կարողանում եմ մեկ քայլ առաջ գնալ։

Շատ մեծ դժվարությամբ եմ հեռանում թիմից, որտեղ ես իմ առաջին քայլերն եմ արել, բայց նաև ուրախ եմ, որ ուժերս կփորձեմ ավելի բարձրակարգ առաջնությունում։

Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին, որոնք միշտ աջակցում են թիմին՝ թե վատ, թե լավ պահերին։ Ջանք և եռանդ չեմ խնայի, որպեսզի իմ քաղաքը և իմ երկիրը ճանաչեն, ամբողջ աշխարհում։ Շնորհակալ եմ բոլորից»:

ArmFootball.com

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին