Վերջին օրերին շատ է շրջանառվում իմ անունը ԲՀԿ խմբակցության նոր քարտուղարի պաշտոնում առաջադրվելու մասին: Տեղեկացնեմ, որ իմ գործունեությունը կուսակցությունում, ինչպես նաև Ազգային Ժողովում իրականացվում է բավական ծանրաբեռնված ռեժիմով և ես առաջարկել եմ իմ գործընկեր պատգամավոր Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը:
Կարծում եմ նա լավագույնս իրեն կցուցաբերի այդ պաշտոնում, այնուամենայնիվ որոշողը խմբակցության պատգամավորներն են, ուստի որոշումը կկայացվի խմբակցության առաջիկա նիստում։