Կարևոր հանդիպումների, քննարկումների ժամանակ պաշտոնյաների քնելու թեման վերջին շրջանում խիստ արդիական է դարձել: Հիշեցնենք, որ ապրիլին Չեխիայի ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգը Երևան կատարած այցի ժամանակ իր հայ գործընկերոջ` Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսին աչքը կպցրել էր: Օրեր առաջ նա կրկին քնել է, այս անգամ` Չեխիայի պառլամենտում՝ երկրի նախագահ Միլոշ Զեմանի ելույթի ժամանակ: Իսկ այսօր kingmastero.livejournal.com բլոգում հայտնված տեսանյութը և գրառումը պատմում են, թե ինչպես է Ֆինանսների և Էկոնոմիկայի նախկին նախարար, այսօր արդեն Կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը քնում Խորխե Օռիկոյի ելույթի ժամանակ: Ստորև ներկայացնում ենք գրառումը և տեսանյութը.
2012թ. նոյեմբերի 16-ին Հայաստան էր այցելել Ուրուգվայի խորհրդարանական պատվիրակությունը՝ Խորխե Օռիկոյի գլխավորությամբ: ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը քնում է Օռիկոյի ելույթի ժամանակ: